ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բորելը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել «օգտվել պատմական հնարավորությունից՝ Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար»

Բորելը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել «օգտվել պատմական հնարավորությունից՝ Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար»

ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին, ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

՛՛Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: