Բոլոր հարցերը լուծվել են, մնում է թռչել տիեզերք. ԱԺ-ն քննարկում է տիեզերական օրինագիծ
Առաջարկվող օրինագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է մինչեւ 2030 թվականը հարկային արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնք ցանկություն են հայտնել զբաղվել տիեզերական գործունեությամբ Հայաստանի տարածքում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասաց Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Բացի այդ, գործունեության այս տեսակով զբաղվելու համար նախատեսվում է կիրառել ընկերությունների արտոնագրման գործընթաց, ինչի համար վերջինները պետք է վճարեն տարեկան պետական տուրք 10 մլն դրամի չափով։ Առաջարկվող օրենսդրական փաթեթով, ինչպես նշեց նախարարը, նախատեսվում է վերածնել խորհրդային ժամանակների տիեզերական հետազոտություների ավանդույթը։
Արշակյանը նաեւ նշեց, որ ներկայում բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ հանրապետությունում արբանյակների արտադրություն հիմնելու, դրանց ատեստավորման շուրջ։ Փաստաթղթում ներկայացված են նաեւ պահանջները վթարների դեպքում։ Նա ընդգծեց, որ ոլորտում զբաղված ընկերությունների գործունեությունը պետք է ապահովագրվի բոլոր տեսակի ռիսկերից։ Նախարարն ընդգծեց, որ տիեզերական հետազոտությունների ոլորտը աշխարհում զարգանում է ակտիվ տեմպերով։