հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Բողոքի ցույց Թեհրանում՝ ՀՀ-ի դեսպանության դիմաց. ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը

Բողոքի ցույց Թեհրանում՝ ՀՀ-ի դեսպանության դիմաց. ցուցարարները հրկիզել են Իսրայելի դրոշը

Այսօր՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ մարդիկ հավաքվելով Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացմանը: Այս մասին հայտնում է Իրանի «Արաքս» շաբաթաթերթը։ 

Նրանք Երևանից պահանջել են թշնամական դիրքորոշում ընդունել Թելավիվի նկատմամբ:

Պաշտոնական Երևանը սրանից առաջ հստակացրել է, որ Հայաստանն իր հարաբերությունները երրորդ երկրների հետ ճշտում է ելնելով իր ազգային շահերից, և նույն ժամանակ ընդգծել, որ ՀՀ հարաբերությունները այլ երկրների հետ երբևէ չեն կարող բացասական ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների վրա:

  • Կիսվել: