հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Նիկոլ Փաշինյանն ու Յանեզ Յանշան անդրադարձել են Հայաստան-Սլովենիա հարաբերություններին

Նիկոլ Փաշինյանն ու Յանեզ Յանշան անդրադարձել են Հայաստան-Սլովենիա հարաբերություններին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը:
 
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
 
Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:
 
Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին:

  • Կիսվել: