Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց․Կան բերման ենթարկվածներ
Մի խումբ քաղաքացիներ առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են նախարարից N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք հավաքվել էինք առողջապահության նախարարության դիմաց, ընդունելության համար: Մեր հարցադրումները կապված էին ամսական երկու անգամ պարտադիր պատվաստման և մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու հետ: Ոստիկանները բժիշկ Հովհաննես Գեւորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչև հիմա չգիտենք նրան որտեղ են տարել: Բացի այդ, նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժ-եքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարներն ում գրպանն է գնացել, ով է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջը դա է եւ այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերան ենթարկվեցին:


