կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել. հայտարարություն

Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել. հայտարարություն

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք մերժել են Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը:

՛՛Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։

Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։

Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: