հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Բերքահավաքը» առատ է լինելու. Փաշինյանը՝ ընտրակաշառքների բացահայտման մասին

«Բերքահավաքը» առատ է լինելու. Փաշինյանը՝ ընտրակաշառքների բացահայտման մասին

Նիկոլ Փաշինյանն այսրօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ քարոզարաշվի ընթացքում ընտրակաշառքի բաժանման դեպքերին:

«Խոստացել էի, որ ընտրակաշառք բաժանողները չեն պլստալու, արդեն երկու շատ խոշոր ու հաջող օպերացիա են իրականացրել մեր իրավապահ մարմինները»:

Փաշինյանի խոսքով՝  իրավապահ մարմինները խոստանում են, որ առաջիկայում «բերքահավաքը» առատ է լինելու. «Եթե այդ մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը հայտնվելու են բանտում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը՝ մթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կասկածանքով:

Երեկ էլ ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանը՝ 9 միլիոն դրամի կաշառք տալու կասկածանքով:

  • Կիսվել: