ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բելգիայում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move ծովային հրամանատարա-շտաբային հակաականային վարժանքները

Բելգիայում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move ծովային հրամանատարա-շտաբային հակաականային վարժանքները

Հունվարի 31-ին Օստենդե նավահանգստում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Move – 2022 ծովային հրմանանատարա-շտաբային հակաականային վարժանքները:

Այդ մասին հայտնել Է ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային հրամանատարությունը, որը գտնվում Է Նորթվուդում (Մեծ Բրիտանիա): «Dynamic Move վարժանքներն ամենամյա երկշաբաթյա հակաականային վարժանքներ են, որոնք կազմակերպում Է ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային հրամանատարությունը:
 
Դրանք թույլ են տալիս ապահովել մասնակիցների ուժերի օպերատիվ համատեղելիության բաձրացումը, ամրապենդել դրանց պրոֆեսիոնալիզմն ափամերձ ջրերում հակաականային գործողությունների իրականացման եւ ՆԱՏՕ-ի փորձարարական մարտավարությունների մշակման հարցերում»,- նշված Է հրամանատարության հաղորդագրության մեջ: Վարժանքները տեղի կունենան հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 8-ը: Որպես դիտորդներ դրանց հրավիրված են ՆԱՏՕ-ի գործընկեր երկու երկրներ՝ Մարոկոն եւ Ուկրաինան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: