երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բելգիայում կոչ են անում դադարեցնել ԼՂ-ում կիրառված բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային

Բելգիայում կոչ են անում դադարեցնել ԼՂ-ում կիրառված բելգիական ռազմական տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային

Բելգիայի խաղաղության և մարդու իրավապաշտպան չորս կազմակերպություններ կոչ են անում դադարեցնել բելգիական ռազմական տեխնորոգիաների տրամադրումը Թուրքիային:

Այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում նրանք շրջանային իշխանություններին սպառնացել են դիմել դատարան, տեղեկացնում էThe Brussels Times-ը:

Նշվում է, որ շրջանային իշխանություններին հղած նամակում կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիայի օդուժը բելգիական տեխնոլոգիաները կիրառել է Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում հակամարտությունների ժամանակ:

Ինչպես հաղորդվում է՝ Բելգիայի Asco Industries, Sabca, Sonaca և Safran Aero Boosters ռազմարդյունաբերական ընկերությունները Թուրքիային 2013-ից ի վեր պահեստամասեր են մատակարարում:

Կազմակերպությունների նամակում ասվում է. ՛՛Այս բաղադրիչներն օգտագործվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների ժամանակ: Այն փաստը, որ բելգիական ռազմական տեխնոլոգիաները կիրառվել են այդ գործընթացներում, ոչ միայն անբարոյական է, այլև՝ անօրինական՛՛:

  • Կիսվել: