երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում․ Բելառուսի  ԱԳՆ

Շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ-ն Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ հայտարարություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում։

«Ոչ միայն կոչ ենք անում, այլև ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ մեզ համար կարևոր երկու գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերահաստատում ենք պատրաստակամությունը ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի միջև երկխոսության առաջխաղացման և իրենց համար այլ ընդունելի ձևաչափերում։

Մարդկային կյանքերն անգին են, այդ պատճառով շատ կարևոր է ներդնել բոլոր ջանքերը խաղաղության պահպանման և տարածաշրջանում հանգստության հաստատման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: