երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս 10 հազար զինվորական ուղարկել Ռուսաստան. Զելենսկի

Հյուսիսային Կորեան պատրաստվում է ևս 10 հազար զինվորական ուղարկել Ռուսաստան. Զելենսկի

Փաստացի Ռուսաստանն արդեն սկսել է լրացուցիչ մոբիլիզացիա՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին, հավելելով՝ ռուսական կողմն ավելացնում է տարբեր մեթոդներով հավաքագրվող մարդկանց թիվը, այդ թվում՝ օտարերկրացիներինը:

«Ունենք նաև նոր տվյալներ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինվորականներ ներգրավելու մասին։ Այժմ Ռուսաստանի տարածքում գտնվում է ավելի քան 8 հազար հյուսիսկորեացի զինվորական։ Լրացուցիչ նախապատրաստվում է ևս 10 հազարանոց զորակազմի տեղակայումը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Հարավային Կորեայի հետախուզության գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան պատերազմում Ռուսաստանին աջակցելու համար արդեն մոտ 15 հազար զինծառայող է ուղարկել: Ենթադրվում է, որ դրա դիմաց Փհենյանը Մոսկվայից ստանում է գումար, ռազմական տեխնոլոգիաներ և անվտանգության երաշխիքներ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել էր Ռուսաստանում Պետդումայի ընտրությունից հետո նախատեսվող մոբիլիզացիայի մասին լուրերը:

  • Կիսվել: