երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Բազմիցս խմել ենք ուսուցիչների կենացը, բայց դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է. նույնը եղել է բանակում. Փաշինյան

Բազմիցս խմել ենք ուսուցիչների կենացը, բայց դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է. նույնը եղել է բանակում. Փաշինյան

Մենք բոլորս բազմիցս հոտընկայս խմել ենք մեր ուսուցիչների կենացը, բայց իրականության մեջ մեր դպրոցներում ուսուցիչների թիվը պակասել է, ուսուցչի մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը պակասել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նույնը, իմիջիայլոց, տեղի է ունեցել բանակում: Հետաքրքիր է, որտեղ մենք մի բանի կենացը խմում ենք, իրականության մեջ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Առաջիկայում մենք զինվորական կրթության ոլորտում էլ շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, առաջիկա նիստերից մեկում խոսակցություն կունենանք նաեւ այս թեմայով»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը դառնում է 200 հազար, եթե դրան ավելանան կամավոր ատեստավորման հավելավճարները եւ տարակարգերից եկող վճարը, աշխատավարձը կարող է դառնալ 400 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հավելել է, որ ատեստավորված ուսուցիչը կստանա նվազագույնը 260 հազար դրամ, քանի որ եթե նույնիսկ նա 30 տոկոս հավելավճար ստանա, ապա այն կազմում է 260 հազար դրամ: 

Նշենք, որ որոշումն ուժի մեջ էմտնում մայիսի 1-ից եւ առաջին բարձր աշխատավարձը կստանան հունիսին:

  • Կիսվել: