կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին

Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը հայտարարել է, թե իբր դեռևս առկա են խաղաղության գործընթացի առջև ծառացած մարտահրավերները: Նա կրկին մեջբերել է ՀՀ սահմանադրությունը՝ որպես այսպես կոչված «իրենց երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ դրույթ»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • Կիսվել: