Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 28-րդ հանդիպման շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, տեղեկացնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի շուրջ։
Բայրամովն ու Շմիդը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցեր։