ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել վերսկսելու շփումները ԵԱՀԿ-ի հետ

ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել վերսկսելու շփումները ԵԱՀԿ-ի հետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ շփումները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Շատ լավ, պրոֆեսիոնալ զրույց տեղի ունեցավ։ Պարոն Սինիրլիօղլուն փորձառու քաղաքական գործիչ է՝ դիվանագիտական հարուստ փորձով։ Մենք քննարկեցինք, թե ինչ եղանակով կարելի է աստիճանաբար վերականգնել գործնական փոխգործակցությունը ԵԱՀԿ և ՀԱՊԿ քարտուղարությունների միջև»,-ասել է նա:

Նշենք, որ այս ամիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զրուցել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։

  • Կիսվել: