երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին

Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին  ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ ասել է ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Բայրամովը զրուցակցին ներկայացրել է ՛՛հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերը՛՛:

Նա ընդգծել է, որ ՛՛Ադրբեջանի կողմից ցուցադրված կառուցողական մոտեցումը բախվում է Հայաստանի մշտական ռազմաքաղաքական սադրանքներին՛՛:։

Միևնույն ժամանակ Բայրամովն ասել է, որ ՛՛չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին՝ Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ՛՛:

Իր հերթին Հելգա Շմիդտը նշել է, որ ՛՛ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը՛՛: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նաև ՛՛հետաքրքրություն է հայտնել այս ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացման հարցում՛՛։

Բացի այդ՝ կողմերն ընդգծել են ՛՛տարածաշրջանում խաղաղության հաստատման և լարվածության թուլացմանն ուղղված գործունեության կարևորությունը՛՛:

  • Կիսվել: