երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականն անդրադարձել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականն անդրադարձել են Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Բայրամովն ՛՛անընդունելի՛՛ է համարել ՛՛միջամտությունը՛՛ Լեռնային Ղարաբաղի հայերի այսպես կոչված՝ ՛՛վերաինտեգրման ջանքերին՛՛։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ ՛՛Բաքուն վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ տանելու հարցում՛՛:

  • Կիսվել: