շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բայդենի խոսքերը հիասթափեցրել են. Էրդողան

Բայդենի խոսքերը հիասթափեցրել են. Էրդողան

Թուրքիան ճիշտ չի համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահն ասել է. ՛՛Դրանք ոչ իրավաչափ, անարդար և պատմության հակասող խոսքեր են: Դրանք հիասթափեցրել են մեզ: Այդ խոսքերը ոչ մի պատմական և իրավական հիմնավորում չունեն

Էրդողանը հիշեցրել է ՛՛հարյուրամյա իրադարձությունների ուսումնասիրության համար պատմաբան-գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու՛՛ Թուրքիայի առաջարկության մասին՝ նշելով, որ այն դեռ ուժի մեջ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլքսանչորսյան ուղերձում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: