չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երեւանի հասցեին

Բաքվում հերթական սպառնալիքներն են հնչեցվել Երեւանի հասցեին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին:
«Եթե մեր երկրի դեմ որեւէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- ասել է ադրբեջանցի նախարարը երկրում գտնվող Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսին:

«Ռեւանշիզմի,թե համագործակցության ուղին՝ Հայաստանի ընտրության հարցն է: Ադրբեջանը միշտ արձագանքում է համագործակցության դրական քայլերին: Բայց եթե մեր երկրի դեմ որեւէ սպառնալիք առաջանա, համարժեք պատասխան կտրվի»,- հավելել է նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ընդ որում, արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պաշտպանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: «Դրա համար անհրաժեշտ է կատարել Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունները: Ադրբեջանը կատարում է եւ կշարունակի կատարել իր պարտավորությունները»,- ցինիկաբար ասել է Բայրամովը:

 

  • Կիսվել: