երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հարցաքննվել են, այսպես կոչված, ՛՛տուժողները՛՛, ուսումնասիրվել են ՛՛գործի՛՛ նյութերում առկա որոշ ՛՛փաստաթղթեր և ապացույցներ՛՛

Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի դեկտեմբերի 5-ին:
 
 

  • Կիսվել: