Բաքուն պետք է մի կողմ դնի Երևանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բոլոր կասկածները. Գերմանիայի նախագահ
Հայաստանը վերջին շաբաթներին դրսևորեց կառուցողականություն և կայացրեց որոշումներ, որոնք հնարավորություններ ստեղծեցին խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Նա նշեց, որ Բաքուն պետք է մի կողմ դնի բոլոր կասկածները, քանի որ խաղաղության համաձայնագրի տեքստում բաց հարցեր չեն մնացել, ուստի այն ստորագրելու համար խոչընդոտներ չկան։
Շտայնմայերը նշեց խաղաղության հաստատման ուղղությամբ Երևանի և Բաքվի կողմից վերջնական քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Ըստ Գերմանիայի նախագահի՝ Երեւանի համար այդքան էլ հեշտ չէր հակամարտությանը վերջ տալը: Շտայնմայերը Հայաստանի գործողությունները օրինակ բերեց բազմաթիվ երկրների համար։