հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. Հայկ Մամիջանյան

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. Հայկ Մամիջանյան

Հայաստանի արտաքին քաղաքական  խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Երբ ասում են՝ իրավունքներ եւ ազատություններ Ադրբեջանի կազմում, թող նույն Եվրախորհրդարանի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը բացեն ու տեսնեն՝ այնտեղ ապրող քաղաքացիները ինչ իրավունքներ ու ազատություններ ունեն: Ինչպես կարելի է տարածաշրջանի ամենաազատ երկրներից մեկը՝ Արցախը, տանել ու դնել բռնատիրական Ադրբեջանի կազմում․ դրա պատասխանը թող տան Փաշինյանն ու իր թիմակիցները, համենայնդեպս, ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի ՀՀ պաշտոնյաների համար», - ընդգծեց Մամիջանյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, դիմելով Ռուսաստանի գործընկերներին, հայտարարեց՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:

Խոսելով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններից՝ նա ասաց, թե այդ բանակցությունները չարիք են. «Վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: