կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էտ Փաշինյանն ու իրա խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ. Հայկ Մամիջանյան

Էտ Փաշինյանն ու իրա խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ. Հայկ Մամիջանյան

Էտ Փաշինյանն ու իրա խմբակն առկա գործընկերների հետ հարաբերությունները «դորդուբեշ են արել», հիմա նորն են որոնո՞ւմ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում» Փաշինյանի հայտարարությանը։

Ըստ նրա՝ այդ փնտրտուքի արդյունքը նույնն է լինելու, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, օրինակ, մեր հարևան Իրանի և Վրաստանի օդային ճանապարհը փակ էր։

Մամիջանյանը նշեց, որ որպես ՀՀ քաղաքացի, իհարկե, միշտ չէ, որ գոհ է լինում ռազմավարական դաշնակցի, նաև այլ գործընկերների, միջազգային կառույցների գործելաոճից։ «Բայց իմ և նրանց տարբերությունը նրանում է, որ ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում ԱԺ պատգամավորի արժեքը, երբ գործընկեր երկրների դեմ հնչեցնի մեղադրանքներ։ Դրա համար այլ միջոցներ կան՝ փակ հանդիպումներ։ «Լայքի» խաթր, «վյուի» խաթր երկիրը վտանգի տակ դնելը․․․»,-ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ եթե ՌԴ-ն զենք չի տալիս՝ իր մեղքն է, քանի որ իրենից առաջ վաճառում էին, նույնիսկ անվճար էին տալիս։

  • Կիսվել: