Բանակը խաղաղության օրակարգի մեջ պիտի տեղավորվի. Նիկոլ Փաշինյան
Բանակի ընկալումն ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է նաև հստակ մեր քաղաքական և ռազմավարական շրջանակներում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության և այդ թվում խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ պետք է տեղավորվի, այդ թվում, իհարկե, մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե նաև հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով, մենք դրա մասին խոսել ենք և էլի կխոսենք: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այսօր նախատեսում է հարցազրույցի ժանրում որոշակի անդրադարձեր ունենալ տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակին: