երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բանակցում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, 3-րդ երկրների հետ նոր ատոմակայան կառուցելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

Բանակցում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, 3-րդ երկրների հետ նոր ատոմակայան կառուցելու հարցում․ Նիկոլ Փաշինյան

Մեր ատոմակայանն ունի մի վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել և հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Հայաատանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագրին։

Նա ասաց, որ կառուցելու հարցում բանակցություններ են վարվում են Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, 3-րդ երկրների հետ։

«Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է մեզ համար տնտեսապես ավելի շահավետ։ Որովհետև այդ տեղ կա ներդրման չափ և այլն․ Էներգետիկայի մասնագետները շատ խորը վերլուծություն են անում, թե որ հզորությունն է մեզ անհրաժեշտ»,- հավելեց կառավարության ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանա մոդուլային տիպի էլեկտրական ատոմակայանների հնավորություններին։ «Մենք կարող ենք մի մոդուլ կառուցել, հետո 2-րդը, ասենք՝ 7 ՄՎտ, հիմա մեր ատոմակայնը 400 ՄՎտ է։ 70, 70, այդպես կտորներով կառուցել, հետ ինչքան հնարավոր է այն մեծացնել»,- ասաց նա։

«Մյուս առաջարկները մեզ համար մի քիչ խնդարհարույց են, որովհետև միանգամից 1000 ՄՎտ-անոց ատոմակայան են առաջարկում։ Մեր մասնագետներն ասում են, որ 1000 ՄՎտ-ը մեր էներգետիկ համակարգում տեղավորելու հետ կապված դեռ հարցեր կան։ Իհարկե մոդուլային հետ կապված էլ հարցեր կան։ Եվ մենք պետք է դիտարկենք, թե որն է մեզ տնտեսապես ավելի շահավետ»,- նշեց վարչապետը։ 

  • Կիսվել: