կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Բագրատ և Միքայել Սրբազաններին բանտախցում գաղտնալսել են. Վարդևանյան

Բագրատ և Միքայել Սրբազաններին բանտախցում գաղտնալսել են. Վարդևանյան

Մեկ խցում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին գաղտնալսել են։ Սա իսկապես աննախադեպ երևույթ է։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը:

՛՛Իրենք խցում գտնվելու ընթացքում ունեցել են խոսակցություն, գաղտնալսումից պարզ է դառնում, որ իրենցից որևէ մեկը երբևէ ոչ մի կերպ Սամվել Կարապետյանի հետ հաղորդակցում չի ունեցել:

Այդ տվյալը հասու՞ է ՔԿ-ին, այո՛, արդյոք դրան որևէ տրամաբանական գործողություն հաջորդե՞լ է, ո՛չ: Ի՞նչ է նշանակում՝ ՛՛մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը՛՛ Քննչական կոմիտեի համար, ես չեմ հասկանում շուրջ հինգ ամիս, թե ինչ են դրանում տեսնում դատավորները, բայց մի տեղ որ փորձում եմ ինչ-որ հուշում գտնել, ընթերցում եմ ֆեյսբուքում 2025 թ. հունիսի 17 հայտնի գրառումները գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որտեղ կար սպառնալիք, որտեղ կար պետության համը բերանում զգալու խոստում, հաշվեհարդարի խոսում, միգուցե ՔԿ նախագահն ուղղակի չի ուզում այդ ամենն  ասել, դրա համար այլ հանգամանքներ է հիշատակում՛՛՛,-հավելեց Վարդևանյանը:

Նա նաև հավելեց, որ Սամվել Կարապետյանի մասին որևէ օպերատիվ տվյալ առկա չէ։
 
Պաշտպանը ոչ միայն խոսեց Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի և ներկայացվող ապացույցների հիմնազուրկ լինելու մասին, այլև անդրադարձավ ՀԾԿՀ-ի այսօրվա որոշմանը, որով դադարեցվեց ՀԷՑ–ի` ՛՛Տաշիր Կապիտալ՛՛ ընկերությանը տրված լիցենզիան։ Վարդևանյանի խոսքով՝ միանշանակ բողոքարկման ենթակա որոշում է։
 
՛՛Վստահ եմ՝ այն բողոքարկվելու է, և այդ առումով էլ հետաքրքիր զարգացումներ են լինելու՛՛,- ասաց Վարդևանյանը։
 

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը:

 

  • Կիսվել: