կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է հանրաքվեի նշանակման հետ կապված իրադարձությունները

Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է հանրաքվեի նշանակման հետ կապված իրադարձությունները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Այս մասին Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

«Սիրելի՛ քաղաքացիներ, այսօր իմ նախաձեռնությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ»,-գրել է նախարարը:

  • Կիսվել: