երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բա մենք Ղարաբաղում ենք ծնվել, դա իմ հայրենիքն է, բայց երեխեքին տանում է Ամերիկայում ունենում, կտանի՞ երեխեքին Ոսկեպարում ունենա․ Ալեքսանյան

Բա մենք Ղարաբաղում ենք ծնվել, դա իմ հայրենիքն է, բայց երեխեքին տանում է Ամերիկայում ունենում, կտանի՞ երեխեքին Ոսկեպարում ունենա․ Ալեքսանյան

Բանը հասել է նրան, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը  վարկանիշից է խոսում, ում նախընտրական շտաբի պետը՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կա ու դատվել է կաշառք բաժանելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մոռանում եմ ամեն անգամ հարցնեմ, թե որքան արժե այդ պատգամավորական մանդատը, մարդը ինչքան է քեշ տվել, որ դարձել է պատգամավոր»,- ասաց նա և նշեց, որ այս աբսուրդի թատրոնը պետք է վերջ ունենա:

«Խմբակցության անդամ ունեք, որ առավոտից իրիկուն իրա ծագումնաբանությունն է երեսով տալիս, ինքը, հայրը՝  բա մենք Լեռնային Ղարաբաղում ենք ծնվել, դա իմ հայրենիքն է, բայց երեխեքին տանում է Ամերիկայում ունենում, կտանի՞ երեխեքին Ոսկեպարում ունենա»,- ասաց նա:

  • Կիսվել: