ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ թեժ քննարկումները շարունակվում են
ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց «Կամազների» հարցով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատելու շուրջ թեժ բանավեճերով։
Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչու վերջինս չի ապահովում ԱԺ բնականոն գործունեութունը։
«Ես ուզում եմ Ձեզ հարց ուղղել, թե ինչու դուք չեք ապահովում ԱԺ բնականոն գործունեութունը` կապված այն իրավիճակի հետ, որ ԱԺ մեկ քառորդի ստորագրություններ են հավաքվել և, ըստ էության, իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը չի կարող գործել: Եթե խորհրդարանի ցանկացած հանձնաժողով չի գործում, նշանակում է, խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը։ Ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք ապահովել բնականոն գործունեությունը»,- հարցրեց նա։
Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով նրա խոսքին, ասաց․ «Կարծում եմ, որպես փորձված իրավաբան, դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ ԱԺ նախագահն այդ քննարկվող հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակում ինչ կարող էր և պարտավոր էր անել, արել է: Մնացյալը` հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը քվեարկվում է ԱԺ լիագումար նիստի ընթացքում, պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են»։
Նա նաև շեշտեց, որ մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության այս կամ արդյունքի մեջ, ըստ իրեն, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը, և խորհուրդ տվեց, որ Մարուքայնը `այս հարցը պարզելու նպատակով դիմի իրավաբանների օգնությանը:
Միրզոյանը նշեց` Մարուքյանը, ըստ էության, լավ չի հասկացել երեկ վարչապետի ասածը: Նա շեշտեց, որ ճիշտ հակառակը, ՔՊ վարչությունում, այդ թվում և քաղաքական թիմի քաղաքական կամքը եղել է օժանդակել ընդդիմադիրների կողմից կասկածի տակ դրվող ոլորտի հետ կապված հարցերը: «Մենք քաղաքական կամք ենք ունեցել գնալ մինչև վերջ: Վարչապետը ուրիշ բան էր ասում, ասում էր, թե ընթացքում պարզվեց, որ իրավական խնդիրներ կան այս հանձնաժողովի գործունեության համար: ԱԺ-ն, ըստ էության, իրավասու չէ այդ հարցը քննել: Դուք սխալ եք հասկացել: Իսկ մենք մեր հայտարարություններին ինչպես միշտ տեր ենք եղել, այնպես էլ հիմա ենք տեր»,-ասաց նա: