ԱԺ-ում նիստ է նշանակված. «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր ժամը 14.00-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է նշանակված: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է իմքայլականների հետ:
Ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում հանդիպել քաղաքական ուժերի հետ, սակայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի միայն Փաշինյանի հրաժարականի օրակարգով: