ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց, սկսվեց քшշքշnց. «Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն»
Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է անցնում։ Արդեն երկրորդ անգամ իրավիճակը լարվեց նիստերի դահլիճում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց նրան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց՝ չխոսել տեղից։
Այնուհետև իշխանական և ընդդիմադիր պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսեց քաշքշոց, ապա նաև ծեծկռտուք։
«Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում։ Չեմ հայտարարելու ընդիմիջում, կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե ոչ, կամ կարող եք ցրվել և նստել ձեր տեղերը»,- ասաց Ռուբինյանը։






