Թեհրանը պատրաստ է դիվանագիտության. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտության։ Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը, սակայն Իսլամական Հանրապետությունը շարունակում է հնարավորություն տալ բանակցություններին։ Նա հայտնել է, որ սերտ ու մշտական կապի մեջ են միջնորդների հետ՝ քննարկելու ապաէսկալացիայի վերաբերյալ առաջարկները։
Սեպտեմբերին Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել յոթօրյա ծրագիր, որը ներառում էր ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում և միջուկային ծրագրի շուրջ համապարփակ բանակցությունների մեկնարկ։
Դոնալդ Թրամփն էլ տեղեկացրել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի իշխանությանը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այնտեղ մարդիկ բարդ իրավիճակում են, նրանք դեղամիջոցների և այլ հումանիտար աջակցության կարիք ունեն։ Սակայն, ըստ Թրամփի, ինքը բանակցությունները վերսկսելու հրահանգ չի տվել։



