երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ում 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ԱԺ-ում 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ԱԺ-ում 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: 

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ պատգամավորները պատվաստվելու են բոլոր՝ երեք տեսակի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով, «Աստրազենեկայով» և «ԿորոնաՎակով»:

Լրագրողների ներկայությամբ առաջինը պատվաստվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, հայտնում է «Լուրերի» թղթակիցը խորհրդարանից:

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ ըստ հաստատված ընթացակարգի, 18-ից մինչև 54 տարեկան անձանց, ովքեր չունեն որևէ քրոնիկական հիվանդություն, ցուցված է պատվաստվել «Աստրազենեկայով»:

«Ովքեր ունեն քրոնիկական հիվանդություն, և տարիքը 55-ից բարձր է, կպատվաստվեն կա՛մ «Աստրազենեկայով», կա՛մ «Սպուտնիկ V»-ով՝ ըստ իրենց ցանկության»,- տեղեկացրեց Զեյնալյանը:

Պատվաստվողների թվում են եղել նաև ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հովհաննես Իգիթյանը, այլք:

 

  • Կիսվել: