չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
ԱԺ քառօրյան շարունակվում է․ ուղիղ միացում

ԱԺ քառօրյան շարունակվում է․ ուղիղ միացում

Պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քվեարկության կդրվի «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

Խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցումներով նաև կքննարկի մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Նիստին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

  • Կիսվել: