կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ԱԺ նիստի ընթացքում ընդդիմությունը երկու անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցրել

ԱԺ նիստի ընթացքում ընդդիմությունը երկու անգամ 20 րոպեանոց ընդմիջում է վերցրել

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստի ընթացքում խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունները երկու անգամ 20 րոպեանոց ընդմիջում են վերցրել՝ չնշելով պատճառները։

Այդ հնարավորությունից նախ օգտվել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, ապա՝ «Հայաստան» խմբակցությունը։

Սա բացահայտ դժգոհություն է առաջացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների շրջանում։

  • Կիսվել: