երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը

ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Հակոբ Արշակյանը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանն այսօր ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Ըստ այդմ՝ երկրի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

  • Կիսվել: