կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԱԺ-ն ՀԾԿՀ անդամի պաշտոնում քննարկում է ընդդիմության միասնական թեկնածուի ընտրության հարցը

ԱԺ-ն ՀԾԿՀ անդամի պաշտոնում քննարկում է ընդդիմության միասնական թեկնածուի ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար քննարկում է Արա Նռանյանի թեկնածությունը:

 ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ Նռանյանին առաջադրել են ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ» -ը՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածուի:

Նռանյանի թեկնածությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը: Նռանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է 1990 թվականից՝ մասնագիտական գործունեությամբ աշխատելով որպես գլխավոր հաշվապահ:

«Կարող եմ համոզված ասել, որ Արա Նռանյանը չունի որևէ փոխկապակցվածություն ՀԾԿՀ-ի կողմից կարգավորվող ոլորտների հետ, հետևաբար բացառելի է նրա շահերի բախումը, ինչը անաչառ և անկողմնակալ աշխատանքի գրավական է»,-ասաց Գալստյանը:

  • Կիսվել: