կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդեց հետաձգել այն

ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդեց հետաձգել այն

ԱԺ խորհրդի նիստն այսօր չկայացավ, նիստը տեղափոխվեց վաղը։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նիստը տեղափոխվեց վաղը: Քանի որ «Իմ քայլը» խմբակցությունից եղավ միջնորդություն՝ այսօր հետաձգել և վաղը քննարկել, բոլորս համաձայն էինք, կոնսենսուս կար և հետաձգվեց։ Նախագծի հեղինակը խնդրել էր, որ վաղը քննարկվի, մենք էլ չառարկեցինք»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, եթե վաղը նիստում հաստատվի օրակարգն, ապա ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ հրապարակված օրակարգով:

  • Կիսվել: