երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱԺ կայքից հեռացրել են տեղեկությունը՝ փորձելով կոծկել հետքերը․ Մալյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ կայքից հեռացրել են տեղեկությունը՝ փորձելով կոծկել հետքերը․ Մալյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդարադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում: ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել։

Նարեկ Մալյանը, մասնավորապես, գրել է․

««Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը)))):
Բայց դե իմ ճանկից ու՞ր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդարադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին:
#Կռուպցիոն_փունջ
#սորոսի_վաստակներ»։

 
 

  • Կիսվել: