ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱԺ-ի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի. Սաղաթելյան

ԱԺ-ի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի. Սաղաթելյան

Ազգային ժողովի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը եւ փակեցին դրանք:

Սաղաթելյանն ասաց. ՛՛Սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է: Մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք: Մենք պետք է այս փողոցը փակ պահենք, որովհետեւ Ազգային ժողովն այլեւս անելիք չունի: Մենք ոչ մի սադրանքի չենք տրվելու, ոստիկանության հետ որեւէ հարց չունենք: Արհեստական բախում մի ստեղծենք, ցնցումների մի տարեք: Մենք այս փողոցի վրա (խոսքը Դեմիրճյան փողոցի մասին է-խմբ) շարունակելու ենք մեր բողոքի ակցիան՛՛:

Նա առաջարկեց նաեւ երկու վրան բերել եւ տեղադրել մուտքերի մոտ:

  • Կիսվել: