շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԱԺ արտահերթ նիստը կկայանա այսօր 13:00-ին, օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է

ԱԺ արտահերթ նիստը կկայանա այսօր 13:00-ին, օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է

ԱԺ արտահերթ նիստը կկայանա այսօր ժամը 13:00-ին և օրակարգում միայն մեկ հարց է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, ԱԺ խորհրդի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Քննարկումը, ըստ նախագծի, նախատեսված է 5 ժամ: Նկատենք, որ ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էր ընդգրկել նաև Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Սակայն այսօր առավոտյան վերջին պահին որոշվեց հետ կանչել դրանք: Արդյունքում ԱԺ խորհրդի այսօրվա արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգում թողնել միայն Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Փոփոխությունները, հիշեցնենք, վերաբերում են 213 հոդվածի փոփոխությանը: Դրանով մեծամասնությունն առաջարկում է ՍԴ յոթ դատավորներին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, պաշտոնանկ անել:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է ներկայացված նախաձեռնությանը:

  • Կիսվել: