ԱԺ արտահերթ նիստը հետաձգվեց
Այսօր Ազգային Ժողովի ժամը 11։00-ին նախատեսված արտահերթ նիստը չկայացավ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված նախագծերը հետ են կանչվել տեխնիկական պատճառով։
Նա նաև ասաց, որ 1 ժամից ԱԺ խորհրդի նիստ կհրավիրվի, նախագծերում շտկումներ կկատարվեն, և նիստը կկայանա։