շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ազգային-ժողովրդավարական Բևեռի» երիտասարդական թևը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Զվարթնոց օդանավակայանի մոտ

«Ազգային-ժողովրդավարական Բևեռի» երիտասարդական թևը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Զվարթնոց օդանավակայանի մոտ

«Ազգային-ժողովրդավարական Բևեռի» երիտասարդական թևը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում Զվարթնոց օդանավակայանի մոտ՝ պահանջելով հանել  օդանավակայանում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ զորքերը։  Գրում է «Հրապարակ»-ը։

«Սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան չլինելու ապացույց է, այլև յուրաքանչյուր հայ մարդու համար ամոթալի, արժանապատվությունը վիրավորող փաստ։

Արժանապատիվ հայի, ՀՀ քաղաքացու համար անընդունելի է, որ իր երկրի, իր տան դուռը հսկի օտարը, որ օտարը որոշի՝ ում թույլ տալ-չտալ մտնել Հայաստանի Հանրապետություն։ 

Ըստ էության այսօր մեր երկրի տերը մենք չենք և չգիտենք, թե ում առաջ են բացվում կամ փակվում մեր երկրի դարպասները։

Եվ Հայաստանում չի եղել և չկա որևէ պաշտոնյա, որը կկարողանար այդ սահմանապահ կոչված օկուպանտներին դուրս շպրտել մեր երկրից։ Ուստի այդ գործը ևս մնացել է սա չհանդուրժող արժանապատիվ հայ մարդու ուսերին։

Բոլոր արժանապատիվ հայերին, ովքեր գիտակցում են, որ ռուս զավթիչն է կանգնած մեր երկրի սահմաններին և չեն համակերպվում այս իրողության հետ, խնդրում ենք այսօր՝  մարտի 2-ին, ժամը 18։00-ին, Զվարթնոց օդանավակայանի մոտակայքում մասնակցել Ազգային-Ժողովրդավարական Բևեռի երիտասարդ աջակիցների կողմից կազմակերպված հավաքին:

Եկե՛ք միասնաբար արտահայտենք ռուս օկուպանտին ՀՀ-ից  վռնդելու և ինքնիշխան պետություն ունենալու մեր կամքը»,-հայտարարել են նրանք:

 

  • Կիսվել: