կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ազգային ժողովորդավարական բևեռը» կպատռի Մոսկվայի պայմանագիրը և կհանձնի ՌԴ դեսպանատանը

«Ազգային ժողովորդավարական բևեռը» կպատռի Մոսկվայի պայմանագիրը և կհանձնի ՌԴ դեսպանատանը

«Ազգային ժողովորդավարական բևեռն» այսօր հանարահավաք է անցկացնում՝ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ:

Հանրահավաքի ժամանակ Բևեռի անդամ Վահե Գալստյանն ասաց. «100 տարի առաջ կնքված ըստ այդ պայմանագրի՝ Ազգերի միջազգային լիգայի կողմից ճանաչված և ՀՀ անքակտելի մաս հանդիսացող Կարսի նահանգը և Սուրմնալուի գավառը փոխանցվեց Թուրքիային, իսկ Նախիջևանն ու Արցախը՝ Ադրբեջանին։ Հետխորհրդային ժամանակահատվածում մեր վզին փաթաթվեց կեղծ, այսպես կոչված, երրորդ հանրապետության գաղափարը։

Դրանով մենք հրաժարվեցինք Առաջին հանրապետության իրավահաջորդությունից ու դրանից բխող մեր օրինական իրավունքներից։ Այսօր մենք ձեզ հետ մասին կթաղենք Լենին-Աթաթուրք ռուս թուրքական ստատուս քվոյին ծառայող այդ պակտը և նոր փուլ կսկսենք մեր ազգային ազատագրական պայքարի, այն է՝ վերատիրանալ Առաջին հանրապետությունից բխող մեր օրինական իրավունքներին»։

Նա նշեց, որ իրենք հանրահավաքի ժամանակ պատրաստվում են պատռել ռուս-թուրքական պայմանագիրը և այդ կտորները հասցնել ՌԴ դեսպանատան մոտ։ «Այնտեղ նամակ-դիմումն ընթերցելուց հետո նրանց կփոխանցենք այդ պայմանագրի խղճուկ կտորները»,-ասաց Գալստյանը:

  • Կիսվել: