կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօրվա միջադեպի ժամանակ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ. Ալեն Սիմոնյան

Այսօրվա միջադեպի ժամանակ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ. Ալեն Սիմոնյան

Իրավիճակը սահմանին լարված է,  բայց հարաբերականորեն կայուն է, կարող ա ամեն վայրկանի սրվել, մեծ կուտակում կա սահմանին: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր ունենք մի իրավիճակ , երբ մենակ ենք մեր վտանգների առջև, և պետք է մեր գլխի ճարը տեսնենք ու առաջին հերթին տեսնենք մեր շահը:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Ադրբեջանը 30 տարի կառուցեց իր բանակը, արդյոք մենք նույնն անու՞մ ենք, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ՛՛Այսօր մենք շատ մեծ ներդրումներ և ջանք ու աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ... Այո, անում ենք և անելու ենք, և որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե երբ խոսում ենք խաղաղոսւթյան գործընթացի մասին, չենք պատրաստվում հարձակմանը և չենք պատրաստվում պաշտպանվելուն: Դրանք զուգահեռ են տեղի ունենում և մեր առաջնային նպատակներից են՛՛:

  • Կիսվել: