երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօրվա արձագանքներից, բացառությամբ մի քանիսի, բավարարված ենք․ Ավետ Ադոնց

Այսօրվա արձագանքներից, բացառությամբ մի քանիսի, բավարարված ենք․ Ավետ Ադոնց

Այսօրվա դրութամբ մեր միջազգային գործընկերների հետ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպություններում հիմնականում քննարկում ենք այն ռազմական գործողությունները կամ պատերազմը, որը սկսվել է այսօր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Զարգացումները, որոնք տեղի են ունենում այսօր ամեն ժամ, ամեն րոպե փոխվում են եւ ակնհայտ է, որ բոլոր գնահատականները եւ բոլոր դիրքորոշումները համապատասխանաբար փոխվելու են։ Վաղը ես վստահ եմ, որ կլինեն այլ հայտարարություններ նույն մեր գործընկեր պետություններից, որոնք որ այսօր արդեն հանդես են եկել»,- նշել  է նա։

 Ադոնցի խոսքով՝ այսօրվա արձագանքներից, բացառությամբ մի քանիսի, բավարարված են։

«Միայն Ռուսաստանի հայտարարությունը չէր, որ բալանսավորված էր։ Ես նաեւ կհիշատակեի քաղաքակիրթ աշխարհը ներկայացնող պետությունների, մասնավորապես, ԵՄ-ն այս պահի դրությամբ իրենց բոլոր հայտարարությունների կենտրոնական կետն իրավիճակը հանգստացնելն է։ Պատերազմ է, անկանխատեսելի փուլերով է զարգանում»,- ասաց փոխնախարարը։

Իսկ ինչ վերաբերում է բալանսավորված հայտարարություններին, Ադոնցն ասաց, որ իհարկե դժգոհ են։ «Ես դժգոհ եմ, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ պատերազմական իրավիճակում կա ագրեսոր եւ բոլորս հասկանում ենք, թե ով է այդ ագրեսորը, եւ ցանկացած  բալանսավորված հայտարարություն նպաստում է լարվածության աճին ու զարգացմանը», - նշեց նա։

  • Կիսվել: