Այսօրինակ հայտարարությունները կարեւոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար. Փաշինյան
Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով:
Հետեւաբար, այս այսօրինակ հայտարարությունները կարեւոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,- գրել է վարչապետը։