ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց․ Իշխան Սաղաթելյանի կոչը

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց․ Իշխան Սաղաթելյանի կոչը

Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին։

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց»,- գրել է Սաղաթելյանը:

  • Կիսվել: