Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին նա հայտնել սոցցանցի իր էջում:
«Հետագա քաղաքական-հասարակական գործունեությունս կենտրոնացնելու եմ հետևյալ հիմնական ուղղությունների վրա.
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ինստիտուցիոնալ կայացում
Այսօր մեր երկրին առավել քան երբևէ անհրաժեշտ են սկզբունքային քաղաքական ուժեր, որոնք առաջնորդվում են ոչ թե անձնական կամ խմբային շահերով, այլ՝ պետական մտածողությամբ և ազգային պատասխանատվությամբ։
Վստահ եմ, որ ուժեղ եւ կայացած կուսակցական ինստիտուտներն են երկարաժամկետ փոփոխությունների և կայուն պետականության հիմքը։
Ընտրությունների վերահսկողություն և ինստիտուտների զարգացում
Գերակա եմ համարում ընտրական հանձնաժողովների անդամների և վստահված անձանց պատշաճ վերապատրաստումը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական ռեսուրսի չարաշահմանը հակազդող նոր գործիքակազմերի ուսումնասիրումն ու կիրառումը։
2026 թվականի հունիսի Ազգային ժողովի ընտրություններն աչքի ընկան ընտրախախտումների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման նոր մասշտաբով (ինչն, ի դեպ, արձանագրվեց նաև այսօրվա իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանի կողմից)։
Քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց օրինական շահերի պաշտպանություն և իրավական աջակցություն։
Մենք ունենք ապօրինաբար ազատազրկված գաղափարակից ու հայրենասեր հայերի ու թիմակիցների օրակարգ։ Բացի այդ, ի տարբերություն քաղաքական բանտարկությունների դեմ մղվող պայքարի, հաճախ անտեսված են մնում քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից զրկված մեր հայրենակիցների իրավունքները։ Այսուհետ՝ համահիմնադրածս «Ջի Էմ Լեգալ» փաստաբանական գրասենյակն գործունեություն կծավալի նաեւ քաղաքական պատճառներով աշխատանքից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Հանրային հաշվետվողականության ինստիտուտների վերակենդանացում
Սոցիալտնտեսական խնդիրների գույքագրում, համակարգային լուծումների մշակում
Շարունակելով մնալ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ՝ լիակատար աջակցությունս եմ հայտնում մեր առաջնորդ, շուրջ 400 օր ապօրինի ազատազրկված ազգային բարերար ու աննահանջ հայրենասերներ Սամվել Կարապետյանին, Նարեկ Կարապետյանին, «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և մեր մեծ թիմին»,-գրել է նա։


