երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր ՀՀԿ նիստ տեղի կունենա՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Այսօր ՀՀԿ նիստ տեղի կունենա՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ

Այսօր ժամը 18։30-ին նշանակված է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։

Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց որ նիստը նշանակված է եղել  մինչև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը։ 

ՀՀԿ նիստի օրակարգը հայտնի չէ, կուսակցությունը զերծ է մնում Կուտոյանի մահվան դեպքը մեկնաբանելուց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

  • Կիսվել: